Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը պայքարում է ոչ թե իսլամի, այլ նրանց դեմ, ովքեր խեղաթյուրում են այդ կրոնը։
Ելույթ ունենալով ծայրահեղականության դեմ պայքարի հարցերով գագաթնաժողովում՝ Օբաման ընդգծել է, որ կրոնը պատասխանատու չէ հանցագործությունների համար, որոնք կատարում են դրա հետևորդները։
ԱՄՆ-ի նախագահը ասել է, որ «Իսլամական պետության» և դրան կից խմբավորումների ղեկավարները ոչ թե կրոնական գործիչներ են, այլ ահաբեկիչներ։