Մատչելիության հղումներ

Սահմանախախտները փորձել են ձիերով անցնել Ուկրաինայից Բելառուս


Բելառուսի անվտանգության ծառայությունը հաղորդել է, որ մոտ 20 մարդ փորձել է անօրինական ճանապարհով Ուկրաինայից ձիերով անցնել Բելառուս։

Ըստ բելառուսցի սահմանապահների՝ դեպքը արձանագրվել է Ուկրաինային սահմանակից հարավարևմտյան Կորբին բնակավայրի մոտակայքում։ Բելառուսի անվտանգության ուժերը կրակ են բացել սահմանախախտների ուղղությամբ՝ վիրավորելով նրանցից մի քանիսին։ Կրակոցներից հետո սահմանը հատել ցանկացողները վերադարձել են ուկրաինական տարածք՝ բելառուսական հատվածում թողնելով մի քանի ձիեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG