Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Տաշիր, Կոտայքի մարզի Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Շիրակի մարզի Գյումրի և Ախուրյան քաղաքներում:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG