Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահը համակարծիք են եղել, որ պատմական ամուր հիմքի վրա կառուցված հայ-վրացական եղբայրական և բարիդրացիական հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են, կարևորել են նաև քաղաքական գործընկերության նման մակարդակի պարագայում երկու պետությունների կողմից ընթացիկ քաղաքական գործունեության մեջ միմյանց համար սկզբունքային նշանակություն ունեցող զգայուն հարցերի ու խնդիրների նկատմամբ հավասարակշիռ և նրբանկատ վերաբերմունքն ու փոխադարձ շահերի հարգումը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի խնդիրներին ու առկա մարտահրավերներին: Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրերին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Սերժ Սարգսյանն ու Դավիթ Ուսուպաշվիլին խոսել են նաև Վրաստանի տարածքում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության հետ կապված հարցերի, Վրաստանի նոր արտոնագրային քաղաքականության իրականացման արդյունքում այդ երկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար առաջացող որոշակի խնդիրների մասին ևս, քննարկել լուծման հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG