Հայաստանցի աշխատանքային միգրանտների մի մեծ բանակ դեռևս զրկված է աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնելու հնարավորությունից։ Բոլոր այն սպասելիքները, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո արգելանքի որոշումները կվերանայվեն, չարդարացան։
Շիրակի մարզպետարանում խոպանչիների հոսքը չի դադարում։ Նրանք այնտեղ դիմում են գրում, իսկ Հայաստանի միգրացիոն ծառայությունը այդ դիմումները ուղարկում է Ռուսաստանի միգրացիոն ծառայություն՝ վերանայելու արգելանքը։
Անցած տարի 1000-ից ավելի նման դիմում է ուղարկվել միայն Շիրակի մարզից։ Պատասխանել են 400 դիմումին, սակայն ընդամենը 80 քաղաքացու արգելանք է վերացվել։ Սակայն նույնիսկ այդ արգելանքի վերացումից հետո որոշ քաղաքացիներ չեն կարողացել Ռուսաստան մուտք գործել։
Մանրամասները՝ տեսանյութում։