Ռուսաստանցի ընդդիմադիր ակտիվիստների կոալիցիան դիմել է Մոսկվայի իշխանություններին՝ մարտի 1-ին մայրաքաղաքում բողոքի երթ անցկացնելու թույլտվություն ստանալու համար:
Ընդդիմադիր «Սոլիդարնոստ» շարժման ներկայացուցիչներից մեկը նշել է, որ երթին մասնակցելու են հակակոռուպցիոն բլոգեր Ալեքսեյ Նավալնին, նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովը, նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը, «Յուկոս» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին:
Ընդդիմադիրները պատրաստվում են կոչեր հնչեցնել Ուկրաինայում պատերազմի, Ռուսաստանում՝ կոռուպցիայի և վատթարացող տնտեսական իրավիճակի դեմ:
Փետրվարի 15-ին ոստիկանները Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկից բերման էին ենթարկել Նավալնիին, ով երթի մասին իրազեկող թռուցիկներ էր բաժանում: