Մատչելիության հղումներ

Հայ ֆուտբոլիստին թույլատրել են այցելել Բաքու


Russia -- Armenian football (soccer) player Davit Ghazarian, undated
Russia -- Armenian football (soccer) player Davit Ghazarian, undated

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ հայ ֆուտբոլիստ Դավիթ Ղազարյանին թույլատրել են այցելել Բաքու:

Մինչև 17 տարեկանների Ռուսաստանի ազգային հավաքականը, որտեղ հանդես է գալիս Գերմանական «Հոֆենհայմի» հայ ֆուտբոլիստը, ուսումնամարզական հավաք է անցկացնում Բաքվում: Ղազարյանի հետ կապված՝ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան հատուկ հետազոտություն է կատարել, հաղորդում է faktxeber ադրբեջանական կայքը:

«Չնայած նա հայ է, բայց Ռուսաստանի քաղաքացի է: Մենք դիմել ենք պատկան մարմիններին և այդ հարցում որևէ խնդիր չի ծագելու», - հայտարարել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Էլխան Մամեդովը: Նա նաև հավելել է, որ պատկան մարմինների կողմից անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվելու են, և որ ֆուտբոլիստն Ադրբեջան պետք է մտնի իբրև ՌԴ քաղաքացի:

Ռուսաստանի ընտրանու հավաքը կավարտվի փետրվարի 21-ին, որի ընթացքում հավաքականը ստուգողական հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի իր հասակակից թիմերի հետ:

Նշենք, որ Բառնաուլում ծնված հայ ֆուտբոլիստը նախկինում բազմիցս հայտարարել է, որ պատրաստակամ է հանդես գալ Հայաստանի հավաքականում:

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG