Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ զինծառայողը հենակետում մահացու վիրավորվել է


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորը դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորը դիրքերում, արխիվ

Այսօր ժամը 4:40-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Արման Սերգեյի Օսիպյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG