Ուրուգվայահայ հայտնի ֆուտբոլային մարզիչ Սերխիո Մարգարյանը հաստատել է, որ գլխավորելու է Հունաստանի ֆուտբոլի հավաքականը: Ուրուգվայական «Էլ Պաիս» թերթին տված հարցազրույցում 70-ամյա Մարգարյանն ասել է, թե նշանակումը «Աստծո նվեր է, սակայն պատահականություն չէ», քանի որ ինքն արդեն աշխատել է հունական «Պանատինաիկոս» ակումբում:
Զարմանալի է, բայց Սերխիո Մարգարյանը երբեք չի մարզել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Ուրուգվայի հավաքականները, թեև բանակցություններ եղել են: Ժամանակին նա եղել է Պարագվայի և Պերուի ազգային հավաքականների մարզիչը:
Դեիգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո