Մատչելիության հղումներ

ԲՀԿ մամուլի խոսնակն արձագանքում է նախագահի քննադատությանը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը արձագանքել է ԲՀԿ-ի և դրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած քննադատությանը:

Ուրիխանյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ սա իր անձնական կարծիքն է նախագահի ելույթի վերաբերյալ:

«Ադոլֆ Հիտլերը լինելով բավականին կիրթ և ինտելեկտով օժտված անձնավորություն կոտորեց 40 միլիոն մարդ երկրագնդի վրա: Հայաստանի Հանրապետությունում սովից, հացի ու դեղի բացակայությունից կոտորվում են 40 տոկոսի աղքատության հասնող մարդիկ: Ինչքան են լքել երկիրը, դա արդեն այլ հարց է: Ինչքան են պատրաստվում լքել՝ դա էլ է այլ հարց և բազմաթիվ այլ հարցեր»:

«Մարդկանց կարեկցելու, ողորմած լինելու, պատասխանատվություն ստանձնելու ու կրելու համար նախ և առաջ սիրտ է պետք ունենալ: Դա իմ խիստ անձնական, օրվա 11-րդ ժամի սկզբին հիվանդանոցից հնչող կարծիքն է», - ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG