Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ եվրոպական երկրների առաջնորդները դժվար թե այսօր կայանալիք հանդիպման ընթացքում քննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը։
Այսօր նախատեսված հանդիպման թեման Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման խնդիրն է , Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ապագան, իսլամական ծայրահեղականության դեմ պայքարը և Հունաստանում տիրող իրավիճակը:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Բրյուսել է ժամանել նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն՝ մասնակցելու Եվրամիության գագաթնաժողովին, որպեսզի ԵՄ երկրների ներկայացուցիչներին տեղեկացնի Մինսկում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների մասին։