Կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ աննպատակահարմար համարեց «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացումը) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագծի քննարկումը և ընդունումը:
Նախագիծն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: