Միացյալ Նահանգների Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը հաստատել է նախագահ Բարաք Օբամայի առաջադրած՝ Էշթոն Քարթերի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում։
Ակնկալվում է, որ այս շաբաթ Քարթերի թեկնածությունը քվեարկության կդրվի Սենատում։
Քարթերը 2011-13 թվականներին պաշտպանության փոխնախարարն էր։ Իր թեկնածության հաստատման դեպքում նա Պենտագոնի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Չաք Հեյգելին։
Ուկրաինային մահաբեր զենքի տրամադրման հարցում Քարթերը դրական դիրքորոշում է արտահայտել։