Սպասվում է, որ Ուկրաինայի արևելքում ճգնաժամի հարցով այսօր Մինսկում կհանդիպեն Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդները։
Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պետրո Պորոշենկոյի հետ։
Սպիտակ տունը հայտնում է, որ Օբաման Պուտինին հորդորել է օգտվել Մինսկի խաղաղ բանակցությունների հնարավորությունից՝ հասնելու համար հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Նա զգուշացրել է, որ Ռուսաստանի վրա թանկ կնստի, եթե Մոսկվան շարունակի զորք և զենք ուղարկել Ուկրաինայի արևելք, որտեղ հակամարտությունը ավելի քան 5 հազար 300 մարդու կյանք է խլել։