ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին, ով ակտիվորեն մասնակցում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ ակցիաներին, քիչ առաջ գտել են իր տան մոտ անգիտակից, ծեծված վիճակում։
Այսօր ժամը 12:00-ի սահմաններում «Տաշիր» առևտրի կենտրոնի շրջակայքում սև հագուստով դիմակավորված ու զինված երեք անձինք առևանգել էին նրան և տարել անհայտ ուղղությամբ։
Արտակ Խաչատրյանի առևանգման փաստով քրեական գործ է հարուցվել։