ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հայտարարել է մերձավորարևելյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում բուլղարացի Նիկոլայ Մլադենովին նշանակելու մասին։
Մլադենովը փոխարինելու է ավելի քան 7 տարի այդ պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Սերիին։
42-ամյա բուլղարացին Իրաքում ՄԱԿ-ի հատուկ բանագնացն է, 2010-13 թվականներին եղել է Բուլղարիայի արտգործնախարարը։