Մատչելիության հղումներ

Ադրբեջանում երկու անձ ազատազրկվել է Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով


Ադրբեջանի դատարանն այսօր երկու քաղաքացիների` Ֆաիք Ղուրբանովին և Սեյմուր Ռզազադեին Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով դատապարտել է համապատասխանաբար 14 և 13 տարվա ազատազրկման։

Մեղադրող կողմի պնդմամբ՝ երկու քաղաքացիները 2013 թվականին համագործակցել են Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության ծառայությունների հետ։ Անցյալ տարվա օգոստոսին Ադրբեջանում ևս երկու քաղաքացի Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG