ԵԱՀԿ-ի դիտորդական խումբը հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում մարտական գործողությունների ժամանակ Լուգանսկի շրջաններից մեկը ռմբակոծվել է կասետային հրթիռներով։
ԵԱՀԿ-ի զեկույցում նշվում է, որ Արտեմովսկի շրջանի միահարկ տների վրա հայտնաբերվել են այնպիսի վնասվածքներ, որոնք բնորոշում են հենց կասետային ռումբը։
Բացի այդ, հայտնաբերվել են նաև «Սմերչ» հրթիռներ, որոնք, ըստ ԵԱՀԿ-ի դիտորդների, արձակվել են հյուսիս-արևմուտքից։