Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը վճռել է, որ Հարավսլավիայի փլուզումից հետո 1991-1995 թվականներին, Սերբիան ու Խորվաթիան միմյանց նկատմամբ ցեղասպանություն չեն իրականացրել: 17 դատավորներից բաղկացած կոլեգիայի կայացրած այս որոշում հրապարկվել է այսօր և բողոքարկման ենթակա չէ։
Խորվաթական կողմը պնդում է, թե 1991 թվականին Սերբիան ցեղասպանություն է իրականացրել մի շարք բնակավայրերում, Սերբիան, իր հերթին, Խորվաթիային է մեղադրում իր տարածքից շուրջ 20 հազար սերբերի տեղահանելու մեջ։ Դատարանը հայտարարել է, թե չկան բավարար ապացույցներ, որ իրականացվել է ցեղասպանություն։