Մատչելիության հղումներ

Արցախի հանրային խորհուրդը կոչ է անում ջանք չխնայել «պառակտում թույլ չտալու համար»


ԼՂ «Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհուրդ» վերլուծական կենտրոնը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով «2015թ. հունվարի 31-ին ԼՂՀ Քաշաթաղի շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունը»:

«Հայաստանի քաղաքացիների մուտքն Արցախ ուժային մեթոդներով արգելումը ոչ մի արդարացում չունի։ ԼՂՀ ղեկավարության ոչ համարժեք քայլերը լուրջ վնաս են հասցրել հայ ժողովրդի երկու հատվածներին և Արցախի անվտանգությանը, նաև կասկածի տակ դրել ԼՂՀ –ի՝ որպես ժողովրդավարական և իրավական պետության միջազգային բարի համբավը։ ՀՀ և ԼՂՀ հանրություններին կոչ ենք անում ջանք չխնայել ստեղծված աննախադեպ իրավիճակը հաղթահարելու և պառակտում թույլ չտալու համար», - ասված է վերլուծական կենտրոնի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG