Մատչելիության հղումներ

Հունաստանի դեսպանը գոհունակություն է հայտնում ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ


Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի
Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի

Հունաստանի դեսպան Իոանիս Տայիսը գոհունակություն է հայտնել Ազգային ժողովի հայտարարության նախագծի կապակցությամբ, որով Հայաստանը ճանաչում և դատապարտում է 1914-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

Այսօր դեսպանի հետ հանդիպման ժամանակ խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան - Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը նշել է, որ իր գործընկերների հետ համատեղ նախաձեռնած նախագծի նպատակն է վերականգնել պատմական արդարությունը, միջազգայնորեն դատապարտել ցեղասպանությունը, պաշտպանել մարդու իրավունքները, ինչպես նաև պայքարել թուրքական ժխտողականության դեմ: Նա հույս է հայտնել, որ նախագիծը մոտ ապագայում կյանքի կկոչվի:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Շարմազանովը և Տայիսը կարևորել են Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացման անհրաժեշտությանը:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ Հունաստանում վերջերս անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո ևս կշարունակվի միջխորհրդարանական կապերի, մասնավորապես՝ բարեկամության խմբերի ամրապնդումն ու հետագա զարգացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG