Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշումը պարտություն է Ուկրաինայի համար: Այսպիսի հայտարարություն է արել Վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը՝ պարզաբանելով, թե ԵԽԽՎ-ն դրանով իրեն զրկեց ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Մոսկվայի հետ երկխոսության հնարավորությունից։