Մատչելիության հղումներ

Փաստաթղթավորման պահանջի գործողությունը հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը


Այսօր Կառավարության արտահերթ խորհրդակցության ընթացքում վարչապետը հայտնել է, որ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը։

«Միաժամանակ քննարկումների արդյունքում որոշվեց այդ ընթացքում մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչև 58 միլիոն 350 հազար դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ»,- կառավարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Հովիկ Աբրահամյանը։

Արտահերթ նիստում գործադիրը քննարկել և հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Նախագծով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը, որը սահմանված էր մինչև փետրվարի 1-ը, հետաձգել մինչև հուլիսի 1-ը: Նախագիծը ճանաչվել է անհետաձգելի և ներկայացվել Ազգային ժողով:

Վիճահարույց այս օրինագիծը, հիշեցնենք, անցած տարվանից փոքր ու միջին ձեռնարկատերերի բողոքի ակցիաների պատճառ է դարձել։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG