Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 2200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 40 հազար կրակոց:
«Նույն ժամանակահատվածում հակառակորդն իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են հայ դիրքապահների կողմից և ետ շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդն ունեցել է առնվազն 3 զոհ և վիրավորներ: ՊԲ-ն կորուստներ չի ունեցել»,- հայտնում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ադրբեջանը նաև դիմել է «էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր Ակնայի ուղղությամբ խոցել է հայկական անօդաչու թռչող սարք»: «Բայց իրականում ՊԲ համապատասխան կառույցները բացահայտել են, որ ադրբեջանական բանակը խոցել է իրենց պատկանող անօդաչուն»,- ասված է հաղորդագրությունում։