Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտե. Արամ Մանուկյանը ստացել է թեթև վնասվածք


Անցած դեկտեմբերին իր տան շքամուտքի մոտ հարձակման ենթարկված Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանը, ըստ դատաբժշկական լրացուցիչ փորձաքննության եզրակացության, ստացել է թեթև մարմնական վնասվածք։

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի քննչական կոմիտեն՝ հավելելով, որ պատգամավորի դեմ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

«Ըստ փորձագետների՝ Ա. Մանուկյանի ստացած մարմնական վնասվածքները` գլխուղեղի ցնցման, վերին շրթունքի, աջ ակնակապճի վերին և ստորին կոպերի փափուկ հյուսվածքների սալջարդերի և արյունազեղումների ձևերով, պատճառվել են բութ առարկայի/ների/ ներգործության հետևանքով, հնարավոր է նշված ժամանակին և հանգամանքներում, որոնք առողջությանը պատճառել են թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով»,- ասված է հաղորդագրությունում։

Արամ Մանուկյանը քրեական գործի շրջանակներում ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել։ Հարձակման համար կասկածվող Արշակ Սվազյանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG