Մատչելիության հղումներ

Քննարկվել են սննդամթերքի անվտանգությանն առնչվող հարցեր


Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան, արխիվ
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան, արխիվ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակության ղեկավար Նիկոլայ Մակիևսկիին։

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են սննդամթերքի անվտանգության ապահովման, կազմակերպություններում անասնաբուժական հսկողության ոլորտներում համագործակցությանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

«ՌԴ մասնագետների այցի նպատակն է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործընկերների հետ համատեղ այցելություններ կազմակերպել հայկական կազմակերպություններ և վերջիններիս խորհրդատվություն տրամադրել արտադրական գործընթացների կազմակերպման վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG