Միացյալ Նահանգները պատրաստ է Ուկրաինային հատկացնել ևս մեկ միլիարդ դոլար։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն հայտարարել է, որ ամերիկյան բյուջեի նախագծում, որը կներկայացվի Կոնգրեսի քննարկմանը եկող շաբաթ, կներառվի Ուկրաինային լրացուցիչ օգնության մասին դրույթը։
Մեկ միլիարդ դոլարի հատկացման նախապայման է սահմանվել՝ ուկրաինական կառավարությունը պետք է շարունակի տնտեսական բարեփոխումները։