Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի բանաձևն՝ ի պաշտպանություն խոսքի ազատության


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր ընդունել է բանաձև՝ դատապարտելով ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ և դրան հաջորդած ծայրահեղ իսլամիստների հարձակումները:

«Եվրոպան պետք է շարունակի ցույց տալ, որ չի վախենում օգտագործել հումոր և սատիրա»,- նշված է ֆրանսիացի պատվիրակի առաջարկով ընդունված բանաձևի մեջ:

Ըստ այդ բանաձևի, ծայրահեղականների հարձակումները եղել են ընդդեմ ազատությունների և ժողովրդավարական արժեքների: Պատվիրակներն իրենց քվեարկությամբ համաձայնել են նաև բանաձևի այն ձևակերպմանը, որ Եվրոպական դատարանի որոշումներով՝ հումորն ու սատիրան, ինչպես նաև կրոնական քննադատությունը պաշտպանված են որպես արտահայտման ազատություն:

Վեհաժողովը հորդորել է ամրապնդել եվրոպական տարբեր երկրների և Միջին Արևելքի երկրների համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG