Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման եղել է Ուկրաինայի արևելքում բռնության զգալի աճը։
Սպիտակ տան փոխանցմամբ՝ երեկ տեղի ունեցած զրույցում Մերկելն ու Օբաման անհրաժեշտ են համարել, որ Ռուսաստանը պատասխան տա ռուսամետ անջատողականներին աջակցելու և խաղաղ համաձայնագրի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։
Նրանք քննարկել են նաև Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը։