Heritage հիմնադրամի գնահատմամբ, տնտեսական ազատությունների դասակարգման 2015 թվականի աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը՝ անցած տարվա համեմատությամբ նահանջելով 1․8 կետով:
Նահանջը, ըստ զեկույցի հեղինակների, պայմանավորված է սեփականության իրավունքի, ինչպես նաև ֆինանսական ու աշխատաշուկայի ոլորտներում արձանագրված էական հետընթացով: