Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննադատել է Դոնբասում կատարվածը


Ուկրաինա - Հունվարի 24-ի գնդակոծության հետևանքով այրված ավտոմեքենաներ Մարիուպոլում, 26-ը հունվարի, 2015թ․
Ուկրաինա - Հունվարի 24-ի գնդակոծության հետևանքով այրված ավտոմեքենաներ Մարիուպոլում, 26-ը հունվարի, 2015թ․

ՄԱԿ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել վերադառնալ Դոնբասի հարցով ժնևյան ձևաչափին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստում քննադատել է Դոնբասում կատարվածը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը հայտարարել է, թե նրանք, ովքեր կրակ են բացել Մարիուպոլի վրա, գիտակցաբար կրակել են քաղաքացիական անձանց վրա և պետք է կանգնեն դատարանի առջև։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, իր հերթին, որպես այս ամենի պատասխանատու մատնանշել է Կիևին, հայտարարելով, թե Կիևը որդեգրել է Դոնբասի վրա ուժային ճնշման քաղաքականություն։

Ուկրաինան, իր հերթին, Ռուսաստանին է մեղադրել կատարվածի մեջ։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հայտարարել է, որ Ռուսաստանն է աջակցում զինյալների ծրագրերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG