ԱՄՆ-ի օդերևութաբանները հունվարի 27-ի երեկոյան երկրի արևելյան ափին՝ Ֆիլադելֆիայից մինչև հյուսիսարևելյան Մեն նահանգ նախադեպը չունեցող ձնաբուք են կանխատեսում։
«Դա կարող է լինել փոթորկի տեսքով, որպիսին մենք երբևէ չենք տեսել», - հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն։
Ձնաբքի վտանգի պատճառով ամերիկյան Delta ավիաընկերությունը 600 չվերթներ չեղյալ է հայտարարել, միևնույն ժամանակ United Airlines ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել Նյու Յորքի, Բոստոնի և Ֆիլադելֆիայի օդանավակայաններից հունվարի 27-ին նախանշված բոլոր չվերթները։