Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի խորհրդարանի 21 անդամներ պահանջել են, որպեսզի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը բացատրի, թե ինչու է հունվարի 14-ին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Ժնևում անցկացված բանակցությունների ժամանակ 15 րոպե զբոսնել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ։
Իրանցի պատգամավորները համարել են, որ Զարիֆի զբոսանքը դուրս է դիվանագիտական նորմերից, և հայտարարել, որ ԱՄՆ-ի ու Իրանի նախարարների միջև մտերմության որևէ տրամաբանական հիմք չկա։