Մատչելիության հղումներ

Փաստաբան. Ասկերովը, հավանաբար, կօգտվի ԼՂ նախագահին ներման խնդրանքով դիմելու հնարավորությունից


Լեռնային Ղարաբաղ - Դիլհամ Ասկերովը դատարանի դահլիճում, Ստեփանակերտ, 27-ը հոկտեմբերի, 2014թ.
Լեռնային Ղարաբաղ - Դիլհամ Ասկերովը դատարանի դահլիճում, Ստեփանակերտ, 27-ը հոկտեմբերի, 2014թ.

Դիլհամ Ասկերովն առայժմ չի ցանկանում բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի դիվերսանտի փաստաբան Էրիկ Բեգլարյանը՝ նշելով, որ Ասկերովը մինչև հունվարի 29-ը դեռ ժամանակ ունի որոշում կայացնելու համար:

Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի ընդանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, 2013 թվականի հուլիսին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական­դիվերսիոն խմբի անդամ Դիլհամ Ասկերովին դատապարտեց ցմահ, իսկ Շահբազ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։

«Դատավճռից հետո տեսակցել եմ պաշտպանյալիս, ամենայն հավանականությամբ Ասկերովը կօգտվի Լեռնային Ղարաբաղի նախագահին ներման խնդրանքով դիմելու հնարավորությունից»,- ասել է փաստաբանը։

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Ասկերովը առողջական խնդիրներ ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG