Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պաշտոնական պատվիրակությունն այցելել է Կուբա


Կուբա-Հավանա։
Կուբա-Հավանա։

Վերջին 35 տարիների ընթացքում առաջին անգամ Կուբան ու ԱՄՆ-ը կբանակցեն դիվանագիտական հարաբերությունները վերահաստատելու շուրջ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի՝ Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերսկսելու հայտարարությունից մեկ ամիս անց, ԱՄՆ-ի պաշտոնական պատվիրակությունն այցելել է Կուբա։

Երկօրյա բանակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանատների վերաբացման, ինչպես նաև ներգաղթի խնդիրները։

Կուբայի իշխանությունների պնդմամբ, ԱՄՆ-ը խրախուսում է Կուբայից անօրինական ներգաղթին՝ թույլ տալով ԱՄՆ մուտք գործած կուբացիներին մնալ նահանգներում։

Պաշտոնական Կուբան նաև մեղադրում է Ամերիկային այլ երկրներում աշխատանքային բարձր որակավորում ունեցող կուբացի մասնագետներին ավելի եկամտաբեր առաջարկներով գայթակղելու մեջ։ Վաշինգտոնն, իր հերթին, պահանջում է Կուբայից թույլ տալ ԱՄՆ-ում հանգրվանող կուբացի այլախոհներին հետ վերադառնալ։

Հավանայում քննարկվող առանցքային թեմաներից էր նաև 1961 թվականին ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ հաստատված տնտեսական արգելքները։

Մեծաթիվ կուբացի-ամերիկացիներ դատապարտում են ԱՄՆ-ի կողմից Կուբայի հետ հարաբերությունները վերսկսելու միտումները՝ պնդելով, որ դրանով ԱՄՆ-ը խրախուսում է Կաստրոյի վարչակարգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG