Ֆրանսիայի ոստիկանությունը տեղեկացրել է, որ երկու շաբաթ առաջ հրեական նպարեղենի հանրախանութի վրա հարձակված Ամեդի Կուլիբալին հուղարկավորվել է Փարիզից ոչ հեռու՝ մուսուլմանական գերեզմանոցում: Կուլիբալին սպանվել էր ոստիկանական գործողության ժամանակ։
Հունվարի 9-ին հրեական խանութում ժամեր շարունակ պատանդներ պահած, խանութի գրավման ժամանակ 4 հոգու սպանած Կուլիբալին տեսաձայնագրությունում հայտարարել էր, թե գործել է «Իսլամական պետություն» կազմակերպության անունից և դրա հրահանգով: