Մատչելիության հղումներ

ԵԺԿ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի մշակած բանաձևի քննարկումը հետաձգվել է


Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ
Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 22-23-ը Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովում ներկայացրել է իր մշակած «Հայոց Ցեղասպանությունը, թուրքական պատասխանատվությունը և եվրոպական արժեքները» պաշտոնական բանաձևի նախագիծը, որի քննարկումը հետաձգվել է մինչև մարտ ամիսը՝ ԵԺԿ հաջորդ համաժողովը:

«Ժառանգության» լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Հովհաննիսյանն ասել է, որ Երևան վերադառնալուն պես կներկայացնի բանաձևն առայժմ չքննարկելու կամ չքվեարկելու առաջարկի և որոշման մանրամասները:

Բանաձևի նախագծում ԵԺԿ-ն, ի թիվ այլ հարցերի, վերահաստատում է հայ ժողովրդի Ցեղասպանության և Մեծ Հայրենազրկման ճանաչումն ու դատապարտումը 2015թ. ապրիլի 24-ի՝ հարյուրամյա տարելիցի նախօրեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG