Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Բերդի հոսպիտալում բժիշկները պայքարում են վիրավոր զինվորի կյանքի համար:
«Բերդի հոսպիտալում բժիշկները պայքարում են հակառակորդի հետ մարտում վիրավորված շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի կյանքը փրկելու համար», - գրել է Հովհաննիսյանը: