Մատչելիության հղումներ

Մարզերում ՓՄՁ-ները լուրջ խնդիրների են բախվում. ուսումնասիրություն


Մարզերում ՓՄՁ-ները լուրջ խնդիրների են բախվում. ուսումնասիրություն
please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կատարած ուսումնասիրությունը փաստում է, որ Հայաստանի մարզերում փոքր և միջին ձեռնարկությունները լուրջ խնդիրների են բախվում իրենց գործունեության ընթացքում: Այդ խնդիրներն առավելապես առնչվում են բիզնեսի վարկավորման տոկոսադրույքներին և մարման ժամկետներին:

«Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի գրասենյակի տնօրեն Նարեն Չանմուգաի դիտարկմամբ, ուսումնասիրությունը նաև քաղաքական ուղերձներ է պարունակում, որոնք, հույս ունի, Հայաստանի պատկան մարմինները հաշվի կառնեն:

«Բանկերը պետք է առավել մրցակցային գտնվեն՝ գիտակցելով, որ գյուղաբնակ վայրերում ՓՄՁ-ների ներուժը շատ մեծ է, և ըստ այդմ պետք է կարողանան միմյանց հետ մրցակցելով այդ ֆինանսավորումը տրամադրել՝ այդ ներուժը կյանքի կոչելու համար»,- ասում է Չանմուգան:

Ծրագրի տեխնիկական խորհրդատու Անտոնի Միքլերի խոսքով՝ Հայաստանում վարկավորման հետ կապված համատարած սահմանափակումներ կան, սակայն մյուս կողմից չպետք է մոռանալ, որ ՓՁՄ-ները նպաստում են տնտեսության զարգացմանը, աշխատատեղեր են նախատեսում:

«Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, ֆինանսների մատչելիությունը վատթար վիճակում է, սակայն կրկին համեմատած այլ երկրների՝ նաև պահանջարկը համեմատաբար ցածր է, և այստեղ ոչ միայն առաջարկի, այլ նաև պահանջարկի ավելացման հարց է առաջանում: Մեզ չի հետաքրքրում վարկերի վրա խարսխված տնտեսության ստեղծումը, մեզ հետաքրքրում է այնպիսի տնտեսության ստեղծումը, որը հավասար հնարավորությունն է ստեղծում ամբողջ երկրով մեկ»,-ասաց նա և նշեց, որ ավելի շուտ պետք է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, որ տնտեսական շոկերը մեծ ազդեցություն չունենան։

Ջերմոցային տնտեսության ֆերմեր Գագիկ Բաբախանյանը, «Ազատության» հետ զրույցում թվարկելով դժվարությունները հատկապես գյուղատնտեսության ոլորտում, մատնանշում է վարկերի կարճաժամկետությունը և բարձր տոկոսադրույքները:

«Մոտ երկու տարի է, որ գյուղացիներին տրամադրվում է սուբիսադավորված վարկեր, այսինքն 10 տոկոսով։ Դա քիչ, թե շատ նորմալ վարկ է, չնայած նույնիսկ 10 տոկոսը ես գնահատում եմ բարձր տոկոս։ Իմ կարծիքով՝ գյուղատնտեսական վարկը չպետք է 6 տոկոսից բարձր լինի»,- ասում է Բաբախանյանը։

Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանն էլ շեշտում է, որ սուբսիդավորված վարկերը սահմանափակ են:

«Քիչ քանակով են տրամադրում այդ գյուղատնտեսական վարկը, քիչ հասանելի են, բոլորը չէ, որ կարողանում են օգտվել»,- ասում է գյուղապետը։

Անդրադառնալով գործող տոկոսադրույքներին բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանը նշում է.- «Մրցակցությունը իջեցվել է այնքան, որքան հնարավոր և ավելին իջնելու տեղ այս պահի դրությամբ մենք չենք տեսնում»։

Արտարժույթի շուկայի վերջին տատանումները նույնպեսանդրադարձել են ՓՄՁ ոլորտի վրա:

«Եթե արտարժույթով է վերցրել, բնականաբար, վարկառուն շարունակում է մայր գումարը վճարել արտարժույթով և տոկոսները՝ դրամով։ Եթե արտարժույթը բարձրացել է, վարկառուն վճարումը կատարելու համար ավելի շատ դրամային միջոցներ է օգտագործում, այսինքն իր համար վարկը թանկացել է»,- ասաց Սեյրան Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG