Մատչելիության հղումներ

Հարգանքի տուրք 2000-ի ուղղաթիռի վթարի զոհերի, Մովսես Գորգիսյանի հիշատակին


Սյունիքի մարզում ուղղաթիռի վթարի 15-րդ տարելիցի կապակցությամբ այսօր «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամները, բարձրաստիճան զինվորականներ, Երևանի կայազորի մի շարք զինծառայողներ և հոսպիտալների բուժանձնակազմերն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու վթարի զոհ դարձած օդաչուների և բժիշկների հիշատակին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զոհվածների հարազատների, զինվորականների հետ միասին հոգևոր ծիսակարգին մասնակցել և զոհվածների հոգիների հանգստության համար խնկարկել է «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը:

Նույն օրը Երևանի կայազորի մի շարք զինծառայողներ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան 25-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ են դրել հերոսի շիրիմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG