Առողջապահության նախարարությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց:
Նշենք, որ երեկ երեկոյան երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Արդեն 7-րդ օրը կյանքի համար պայքարող երեխայի մոտ խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը:
Առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ այսօր ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
Նարինե Ղալեչյան