Մատչելիության հղումներ

Թուրքիայում համալսարանի դեկանին հեռացրել են աշխատանքից Էրդողանի «օսմանյան զինվորին» ծաղրելու համար


Թուրքիայի համալսարաններից մեկի բժշկական ֆակուլտետի դեկան Հասան Հերքենը հեռացվել է աշխատանքից այն բանի համար, որ Twitter սոցիալական կայքի իր էջում ծաղրել է նախագահական պալատում արտասահմանյան երկրների ղեկավարներին ընդունելու ժամանակ պատվո պահակախմբում կանգնեցված «տարբեր ժամանակշրջանների 16 թուրքական պետության» ռազմական հանդերձանքներ կրող զինվորներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Թուրք պրոֆեսորը Թուրքիայի նախագահի պաշտոնական նստավայր «Աք Սարայ»-ում Էրդողանին շրջապատած «Կարմիր Հորդա»-ի զինվորի վերաբերյալ Twitter-ում գրառել է. - «Տեսնես այս խալաթով մարդը ո՞ր պետությունն է ներկայացնում»: Չնայած դեկանը շատ արագ ջնջել էր իր գրառումը, սակայն, այն հասցրել է սոցցանցերում վերածվել ընդարձակ քննարկման թեմայի, ինչի պատճառով էլ համալսարանի ղեկավարությունը վերջինիս «հրավիրել է» ազատել պաշտոնը: Դրանից հետո պաշտոնաթող արված թուրք պրոֆեսորը Twitter-ում գրել է. - «Գիտական աշխատանքս գնահատելու փոխարեն անհեթեթության պատճառով հեռացրեցին աշխատանքից»:

Էրդողանի կողմից հյուրեր ընդունելու այս նոր արարողակարգն առաջին անգամ կիրառվել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին, այնուհետև` Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին ընդունելու ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG