Այսօր գիշերը 02.30-ի սահմաններում «Էրեբունու» նախկին շուկայի տարածքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղի է ունեցել փլվածք:
Ինչպես հայտնում են Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, նախնական տվյալներով շինության համար փորված հիմքի եզրաշերտի հողազանգվածը սահել է, ինչից Էրեբունու փողոցի երկայնքով կառուցված խանութներից 5-ը քանդվել և մոտ 15 մետր սահել են դեպի փոսը:
Վտանգ կա, որ ևս 3 խանութներ կարող են սահել: