«Չգիտեմ՝ ինչու, չգիտեմ՝ ինչպես, չգիտեմ՝ ում թերացումով այդ ոճրագործը չի հանձնվում Հայաստանի իրավապահ մարմիններին, և ժողովրդի պահանջը միայն այդ էր, որ հանձնվի Հայաստանի իրավապահ մարմիններին: Եթե մարդիկ իմանան, որ հայ իրավապահների ձեռքում է այդ ոճրագործը, կհանգստանան: Էդ էր պահանջը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը:
«Ժողովրդին գրգռեց այն հայտարարությունը, որ ասացին, որ Ռուսաստանը չի հանձնելու իր զինվորին: Չգիտեմ՝ ինչն է բարդությունը ընդամենը 5 րոպեի գործողությունը 5 օր է՝ չի կատարվում և չգիտեմ՝ երբ պիտի կատարվի: Ընդամենը մի վիժվածք պետք է ռուսները հանձնեն հայերին, չեն հանձնելու «Լինչի դատաստանի» համար, հանձնելու են իրավապահ մարմիններին: Ինչու չեն հանձնում՝ մեր մեղքով, մեր անողնաշար լինելու մեղքով, թե ռուսների ամբարտավան լինելու մեղքով ես չեմ կարող ասել, իրավասու չեմ ասելու»:
«Պաշտոնյաներին կոչ եմ արել՝ ամեն ինչ անեն, որպեսզի Ռուսաստանը հանձնեի այդ վիժվածքին հայ իրավապահ մարմիններին: Ինչ-որ բարդություններ են նկարագրում, որոնք ինձ համար հասկանալի չեն, ըմբռնելի չեն, ընդունելի չեն: Հուզված ժողովուրդը իրավաբանական տերմիններով չէ, որ պետք է հանգստանա, ինքը ռեալ գործողությամբ պետք է հանգստանա, և իր ուզածը մեծ բան չէ, ասում է՝ հանձնեք ոճրագործին հայ իրավապահ մարմիններին, չի ասում՝ տվեք սպանենք», - ասել է Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը:
Աստղիկ Բեդևյան