Մատչելիության հղումներ

Հանրապետականի խոսնակը հանդարտության կոչ է արել


«Գյումրիի դեպքը իրավական խնդիր է, և անհարկի քաղաքական գնահատականները որևէ մեկի շահերից չեն բխում»,- այսօր, ըստ Tert.am-ի, Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Գյումրու դեպքը ողբերգություն է բոլորիս համար, բայց իրականացնողը ձերբակալվել է, իրականացնողը ստահակ և տականք է, բայց միևնույն ժամանակ՝ չեմ կարծում, որ զգացմունքներին պետք է տրվենք, հուզականության չափաքանակի ավելացումը որևէ օգուտ չի տա գործին։ Ամեն ինչ պետք է արվի, որ հանցագործը պատժվի օրենքի ողջ խստությամբ: Մնացած խնդիրներն իրավական են, և գլխավոր դատախազն ամեն ինչ պարզ, հանրամատչելի ասել է»,- ասել է Շարմազանովը։

Իշխող կուսակցության ներկայացուցիչը հանդարտության կոչ է արել.- «Կոչ եմ անում հանդարտության, հանգստության, ողբերգությունը եղել է, և դրա վրա թշնամիներ փնտրել պետք չէ մեր երկրում, այս ամենը ժողովրդի շահերից չի բխում»,- ասել է նա։

Ըստ Tert.am-ի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG