Մատչելիության հղումներ

ՊՆ-ն ռուսական ռազմաբազայի զինծառայողների համալրումը վերահսկելու լիազորություն չունի


Պաշտպանության նախարարությունը, ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողների համալրումը վերահսկելու որևէ լիազորություն չունի։

Ներկայանալ չցանկացած պաշտոնյան հավելեց, որ ինքը կասկածի տակ չի դնում համալրման գործընթացի պատշաճ իրականացումը։

Այդուհանդերձ, Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո հայկական կողմը Ռուսաստանի զինուժի ուշադրությունն է հրավիրել համալրման ժամանակ հնարավոր թերացումների փաստին, քանի որ, ըստ բարձրաստիճան զինվորականի, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության համար կասկածվող 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի արտաքին «տեսքն ու պահվածքը առաջին հայացքից վկայում են, որ զինծառայողը առողջական խնդիրներ ունի»։

«Այն, որ ռուսական կողմը հայտարարեց, թե բոլոր մեղավորները բացահայտվել են, նկատի են ունեցել նաև ռազմաբազայի զինծառայողների համալրման ժամանակ թերացումներ թույլ տված անձանց», - պարզաբանեց նա:

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG