Մատչելիության հղումներ

Գյումրու սպանդը վերապրած երեխայի վիճակը մնում է «կայուն ծանր»


Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը մնում է կայուն ծանր․ նախարար
please wait

No media source currently available

0:00 0:01:43 0:00

Թեև հաջողվել է կարգավորել երեխայի մի շարք օրգանների աշխատանքը, սակայն ուղեղի սնուցումը դեռ վերականգնված չէ:

Բժկները շարունակում են պայքարել երկու օր առաջ Գյումրիից Երևան տեղափոխված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի կյանքի համար:

Թեև հաջողվել է կարգավորել երեխայի մի շարք օրգանների աշխատանքը, սակայն ուղեղի սնուցումը դեռ վերականգնված չէ:

Այսօր կառավարության նիստում Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հաղորդեց, որ որոշակի դրական փոփոխություններ են արձանագրվել, բայց երեխայի վիճակը կայուն ծանր է մնում:

«Հաջողվել է բազմագործոն օրգանային անբավարարությունից երեխային հանել: Այսինքն սիրտ-թոքային, երիկամ-լյարդային անբավարարությունը շտկել, լաբորատոր ցուցանիշները բարելավվել են: Ուշադրության կենտրոնում է մնում ուղեղի տուժած հյուսվածքի կլինիկական պատկերը: Այս պահին երեխային սկսել ենք կերակրել զոնդով: Երեխայի վիճակը մնում է կայուն ծանր», - փոխանցեց նախարարը:

Բժշներն ասում են, որ նման դեպքերում հնարավոր չէ կանխատեսումներ անել ու ասել, թե ինչ ժամկետներում կարելի է փոփոխություններ սպասել և ինչպես կարող է ազդել այս վիճակը հետագայում երեխայի առողջության վրա:

Առողջապահության նախարարը այսօր նաև հայտարարեց, որ Սերյոժա Ավետիսյանը գտնվում է բժշկների խիստ հսկողության տակ: Նրանք պարբերաբար հանդիպում են՝ երեխայի վիճակը գնահատելու և բուժման հետագա քայլերը որոշելու համար․ - «Օրական երկու անգամ անցկացվում են առաջատար մասնագետների կողմից կոնսիլիումներ, խորհրդակցություններ, և վերջին՝ առավոտյան տվյալներով ևս լաբորատոր տվյալների աննշան դրական փոփոխություններ կան: Մոտակա երկու-երեք օրը երեխայի շնչառությունը լինելու է դեռևս արհեստական շնչառության ապարատի օժանդակությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG