Մատչելիության հղումներ

Ռուսական ռազմակայանը հայաստանցիներից ըմբռնում և աջակցություն է ակնկալում


102-րդ ռազմաբազայի հայտարարությունը. «Հանցագործությունը կատարողները խստագույնս կպատժվեն»
please wait

No media source currently available

0:00 0:01:19 0:00

Ռազմակայանի հրամանատարի տեղակալը վստահեցնում է, որ «այս սարսափելի հանցագործություն կատարողները խստագույնս կպատժվեն»։

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարությունն ու անձնակազմը ցնցված են Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից: Այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ռազմաբազայի հրամանատարի՝ անձնակազմի հետ աշխատանքի գծով տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պալյուխովիչը։

«Մենք բոլորս միասին սգում ենք եղբայրական հայ ժողովրդի հետ, ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մերձավորներին։ Ռուս և հայ ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը ամրության բազմաթիվ փորձարկումների է ենթարկվել և՛ թուրքական պատերազմների ժամանակ, և՛ սարսափելի բնական աղետների ժամանակ, այժմ եկել է մեկ այլ փորձության ժամանակը», - ասաց Պալյուխովիչը՝ շարունակելով․ - «Նման հանցագործություն իրականացնողները ազգություն չունեն, բոլորին վստահեցնում եմ, որ այս սարսափելի հանցագործությունը կատարողները խստագույնս կպատժվեն»։

Պալյուխովիչը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական մարմիններն իրականացնում են հանցագործության համատեղ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն։

«Զոհվածների ընտանիքին ռազմակայանի հրամանատարության կողմից կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն, մենք ակնկալում ենք ձեր ըմբռնումն ու աջակցությունը: Միայն միասին՝ ուս ուսի տված մենք կկարողանանք հաղթահարել ցանկացած դժվարություն», - հայտարարեց գնդապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG