Մատչելիության հղումներ

Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը մնում է կայուն ծանր․ նախարար


Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, 13-ը հունվարի, 2015թ․
Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, 13-ը հունվարի, 2015թ․

Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերի ժամանակ վիրավորված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, լաբորատոր հետազոտություններով արձանագրվել են որոշ աննշան դրական փոփոխություններ: Այդ մասին ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ Կառավարության նիստում վարչապետի հանձնարարությամբ տեղեկություն տրամադրելով փոքրիկի առողջական վիճակի մասին:

Ըստ նախարարի՝ երեխան դեռ երկու-երեք օր կմնա միացված արհեստական շնչառության ապարատին:

Հիշեցնենք՝ փոքրիկը վիրահատվել է Գյումրիում, իսկ երկու օր առաջ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG