Մատչելիության հղումներ

ՌԴ դեսպան․ «Պետք չէ հարցը քաղաքականացնել»


Իվան Վոլինկին, արխիվ
Իվան Վոլինկին, արխիվ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Սպուտնիկ» ռադիոկայանի տված հարցազրույցում խոսելով Գյումրիում տեղի ունեցած արյունալի միջադեպի և դրան հաջորդած իրադարձությունների մասին՝ ասել է, որ հարցը չպետք է քաղաքականացնել:

Ինչպես հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը ռադիոկայանին հղմամբ, վաղը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան և Հայաստանի նախագահի նստավայրի առջև բողոքի ակցիա է տեղի ունենալու: Վոլինկինն ասել է, որ մարդիկ ունեն բոլոր իրավունքները իրենց զգացմունքներն ու կարծիքն արտահայտելու:

«Ես հասկանում եմ այդ մարդկանց, նրանց զգացմունքները, որովհետև դաժան հանցագործություն է տեղի ունեցել, որի համար հանցագործը պետք է պատասխան տա: Մարդիկ իհարկե, իրավունք ունեն գալ այստեղ, իրենց կարծիքը, զգացմունքներն արտահայտելու: Բայց կարծում եմ, որ այս հարցը քաղաքականացնել պետք չէ», - ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը:

«Մենք չպետք է քաղաքական հրդեհ բորբոքենք այս հարցի շուրջ: Կարծում եմ քննությունը կպարզի այս գործի բոլոր մանրամասները և հանցագործը համարժեք պատիժը կկրի», - ասել է Իվան Վոլինկինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG